Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

«Լիդիան Արմենիա»-ն կհայտնվի միջազգային լուրջ սկանդալի մեջ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ բողոքի գործողությունները չեն դադարում։ Տարածքի բնակիչները, բնապահպանները, ոլորտի մասնագետները դեմ են հանքի շահագործմանը։ Նրանք մատնանշում են այն բոլոր խնդիրները և անդառնալի հետևանքները, որոնք կարող են առաջանալ հանքի շահագործումից հետո։

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շինարարությունը սկսել է 2016-ից։ Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դատական հայց ներկայացնել արբիտրաժային դատարան՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից 2 մլրդ դոլար, քանի որ վերջիններս չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը գտնում է, որ ընկերությունը պարզապես շանտաժի լեզվով է խոսում կառավարության հետ․ «Ընկերությունը շանտաժ է անում կառավարությանը, թե կգնամ արբիտրաժային դատարան, եթե դուք փորձեք իմ գործողությունները կասեցնել։ Ասեմ ձեզ, եթե դատարան դիմող լիներ, կդիմեր Վրաստանի դեմ, որը կասեցրեց «Լիդիան»-ի գործունեությունը, որտեղ մոտ 3 տարի սկսել էին աշխատանքները։ Եվ հետո դեռ հարց է՝ նա դրանից կշահի՞, թե՞ ոչ»։

Փաստաբանի խոսքերով՝ նախկին իշխանություններին բնորոշ է եղել որոշակի գումարի դիմաց ինչ-որ գործողություն կատարել, այսինքն՝ կոռուպցիոն սխեմաներ գոյություն ունեն։ «Ցանկացած միջազգային ընկերություն այդ կոռուպցիոն հաշվարկները կարող է անել, և ցանկացած միջազգային դատարան կոռուպցիոն երևույթները չի կարող հաշվի չառնել։ Այնպես որ, եթե «Լիդիան Արմենիա»-ն փորձի գնալ եվրոպական դատարան, ինքը շատ լուրջ հարվածի տակ է դնելու իր հեղինակությունը, որովհետև կգտնվեն մարդիկ, ովքեր կհիմնավորեն, որ «Լիդիան»-ի գործողությունները Հայաստանի այն ժամանակվա կառավարության հետ կրել են կոռուպցիոն բնույթ, կառավարությունն ունեցել է անձնական շահագրգռվածություն։ Այս պայմաններում «Լիդիան»-ը ոչ միայն չի կարող Հայաստանի նոր կառավարությունից այդ գումարները պահանջել, այլ ինքը շատ լուրջ միջազգային սկանդալի մեջ կընկնի և դրամական լուրջ կորուստներ կունենա։ Այնպես որ, լավ կլինի, որ «Լիդիան»-ը ոչ թե վախեցնի ՀՀ կառավարությանը, այլ մտածի՝ արդյո՞ք դրանից հետո ինքը լուրջ խնդիրներ չի ունենա։ Այսօր «Լիդիան»-ը ՀՀ կառավարությանը վախեցնում է փողով, ոչ թե կառավարությանը հիմնավորում է, որ իր գործողությունները իրավաչափ կամ օրինական են»,- մանրամասնեց փաստաբանը։

Ըստ նրա՝ եթե ընկերությունը շանտաժի լեզվով է խոսում, ապա պետք է նրա հետ ևս խոսել նույն լեզվով․ «Ընկերությունը լավ կանի մոռանա և՛ Ամուլսարը, և՛ Հայաստանին դատի տալը։ Ինքը չի ընտրել այն ճանապարհը, որն իրեն կարող է տանել հաղթանակի»։

Ի դեպ՝ մեր զրուցակիցը, որը Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում հողատարածքի սեփականատեր է, դեռևս նախորդ տարի հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Բաղդասարյանը պնդում էր, որ խախտվել է իր սեփականության իրավունքը և պահանջում էր Ամուլսարի ծրագրի նոր փորձագիտական եզրակացություն:

Վերադառնալով թեմային, նշենք, որ փաստաբանի տեղեկացմամբ, ՀՀ նոր կառավարությունը կարող է «Լիդիան Արմենիա»-ից նոր փորձաքննության պահանջներ դնել, մասնավորապես, թվվային ապարների դրենաժի վերաբերյալ, որովհետև նախկինում կառավարությունն այդ հարցը չի դրել։ «Հիմնային երևույթները, երբ պակասում են, ավելանում է թթվայինը, որի պայմաններում ապարները սկսում են քայքայվել։ Հարստացած թթվային ապարները գրունտային ջրերի միջոցով լցվում են Արփա գետ կամ Կեչուտի ջրամբար, որտեղից հասնում են Սևանա լիճ։ Երբ մարդիկ գնան Սևանա լճում լողանալու, դուրս գալուց իրենց վրա կտեսնեն սպիտակ մետաղանման թաղանթ։ Մենք ասում ենք, որ այդ թթուները չպետք է լցվեն Սևանա լիճ։ Թե այն ժամանակ ի՞նչ եք արել, ինչպե՞ս եք ստացել եզրակացությունները, հետաքրքիր չէ։ Մենք ասում ենք՝ դա գցեք մի կողմ։ Հիմա նոր եզրակացություն բերեք։ Բայց իրենք չեն ուզում բերել։ Եթե բերեն, պարզ երևալու է, որ նախկին փորձաքննությունը ստացվել է, առնվազն 10 օրենքի խախտումով»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ եթե անգամ «Լիդիան Արմենիա» ընկերությունը որոշի դատի տալ ՀՀ-ին, ինքը հանդես կգա պետության շահերից։ Բաղդասարյանը նաև նշեց, որ ՀՀ նոր կառավարությունը տեսականորեն չի կարող չեղարկել նախկինի որոշումները, այլ կարող է նոր փորձաքննություն պահանջել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում