Գերմանացի ինժեներ Ֆիլիպ Ֆրենզելը սմարթֆոնի համար պատյան է նախագծել, որը վայր ընկնելու դեպքում թույլ չի տալիս, որ այն վնասվածք ստանա։ Աքսեսուարը որպես յուրօրինակ անվտանգության բարձիկ է ծառայում, – հաղորդում է TechCrunch-ը։

Պատյանը ակտիվորեն պաշտպանված է ընկնելու նկատմամբ, դրա համար պատասխանատու են հատուկ սենսորը և ութ շարժական «բեղիկները»։ Երբ սարքը սահում է ձեռքից և ընկնում է, տվիչն աշխատում է և դուրս է գցում «բեղիկները»։ Սովորական վիճակով դրանք չեն երևում։

Պատյանը դեռևս մեկ օրինակից է, սակայն Ֆրենզելը մտադիր է մշակել նախատիպը։ Հետագայում ինժեները մտադիր է գումար հավաքել պատյանի մասսայական արտադրություն սկսելու համար։













































