YouTube-ում հրապարակվել է 20-ամյա ռեփեր XXXTentacion-ի (Jacey Duane Onfroy) SAD երգի տեսահոլովակը. ռեփերը հունիսի 18-ին Մայամիում սպանվել է զինված կողոպուտի ժամանակ:
Տեսահոլովակը նկարահանվել է երգչի կենդանության ժամանակ: Հոլովակի սյուժեի համաձայն՝ ռեփերը հայտնվում է սեփական թաղմանը, որտեղ նա հարություն է առնում, ելնում է դագաղից և սկսում պայքարել ինքն իր հետ:
Հոլովակն ավարտվում է «Կեցցե արքայազն X-ը» գրությամբ:
Տեսահոլովակի հեղինակը ինքը՝ երգիչն է:







































