Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի «վատագույն սցենարներին»։ Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հունիսի 27-ին կազմակերպության կայքում հրապարակված հունիսի 28-ին և 29-ին կայանալիք գագաթնաժողովի հրավերում։
«Քննարկելով ներգաղթը կամ եվրոգոտւ բարեփոխումները՝ կարևոր է հիշել Կանադայում G7 գագաթնաժողովից հետո աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին։ Չնայած Արևմուտքի միասնականությունը պահպանելուն ուղղված մեր ջանքերին՝ նախագահ Թրամփի քաղաքականության պատճառով միջատլանտյան հարաբերությունները մեծ ճնշման տակ են»,-գրել է նա։
Տուսկը կարծում է, որ «տարանջատումը դուրս է առևտրի շրջանակից»։ «Կիսվեմ Ձեզ հետ իրադարձությունների իմ քաղաքական գնահատականով․ ես կարծում եմ, որ լավագույնի հույս ունենալով, մենք պետք է մեր միությունը նախապատրաստենք վատագույն սցենարներին»,-հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը։










































