Միացյալ Նահանգները Ղրիմը որպես ռուսական տարածք չեն ընդունում, հակառակի վերաբերյալ հայտարարությունները ամերիկյան դիրքորոշում չեն։ Այս մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։
«Սա ամերիկայի դիրքորոշումը չէ», – ասել է նա, պատասխանելով իբր Թրամփի կողմից արված այն հայտարարության մասին հարցին, որտեղ ԱՄՆ նախագահը կոչ է անում ճանաչել Ռուսաստանի հետ Ղրիմի միավորումը։
Բացի այդ, ԱՄՆ–ն գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները պետք է պահպանվեն։
Նրա խոսքերով՝ հակառուսական պատժամիջոցների թեման բարձրացվել է նաև Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին։
«Բարձրաձայնեցի մեր դիրքորոշումը։ ԱՄՆ դիրքորոշումը պատժամիջոցների հարցով անփոփոխ է. պատժամիջոցները (ԵՄ) պետք է մնան»,– ընդգծել է նա։










































