Անցյալ աշնանը ԶԼՄ–ներում լուրեր տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Վեսթը ուկրաինուհի Մարինա Ակտոնի հետ հաջող գործարք են կնքել. այդ ժամանակ ձեռնարկատեր և Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունի նախկին քարտուղար Մարինան զույգի առանձնատան համար 18 միլիոն դոլար էր վճարել՝ նախնական գնից երկու անգամ ավել։

Արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մեկ լրացուցիչ պայման է եղել, որը պետք է Քիմը կատարեր, որպեսզի գործարքը կայանար։ Այսպես, աստղը պարտավորվել է ակտիվորեն գովազդել ուկրաինուհուն սոցցանցերում, ինչպես նաև օգնել նրան երաժշտական կարիերայում։

Եվ, պետք է ընդունենք, որ Քիմը ջանասիրաբար կատարում է պայմանագրի պայմանները՝ Մարինայի հետ երեկոների այցելելով և իր Instagram-ում նրա հետ համատեղ լուսանկարներ հրապարակելով։















































