Tuesday, 23 06 2026
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը փոխում է պայքարի կոշտ մեթոդները

Մամուլի հրապարակումների համաձայն՝ օրերս ԵՊՀ 100 երիտասարդ դասախոս գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան և պահանջել են թոշակառու դասախոսներին և գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: Ըստ մամուլի՝ ռեկտորը պատրաստվում է սեպտեմբերին հրաժարական ներկայացնել։

Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականն էին պահանջում ուսանողներից ձևավորված «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները։ Պետք է նշել, որ այս օրերին նախաձեռնության անդամները պասիվացել են, որն, ըստ նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանի, կապված է պայքարի մարտավարության փոփոխության հետ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Գարիկն ասաց՝ իրենք որոշել են ավելի կոնստրուկտիվ պայքարի միջոցով հասնել իրենց նպատակներին և պահանջների բավարարմանը։

«Այն օրը, երբ իրենք մտան ԵՊՀ, և որից հետո ռեկտոր Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացավ, տեղափոխեցին հիվանդանոց, քարոզչությունը կառուցվեց այն հանգամանքի վրա, որ իրենք մտել են, ապօրինի կերպով գրավել են և այլն։ Նախ՝ դասերը վերջացել են արդեն, դասադուլ հնարավոր չէ։ Մենք ծրագրել ենք ամբողջ ամառվա ընթացքում հանդիպումներ ունենալ, միջազգային բուհեր սովորած ուսանողներ, դասախոսներ են գալու, որպեսզի հասկանանք՝ ուսանողի համար ավելի կոնկրետ որ հարցն է առավել թիրախային՝ համալսարանը դարձնելու համար ուսանողակենտրոն վայր։ Փողոցի պայքարը միշտ կա ու կա»,- մանրամասնեց Գարիկ Միսկարյանը։

Հստակեցնող հարցին՝ «Ռեստարտ» նախաձեռնությունը դադա՞ր է վերցնում, և ԵՊՀ ռեկտորի հրաժարականը այլևս օրակարգային չէ՞, նախաձեռնության անդամը նշեց․«Ոչ թե դադար ենք վերցնում, այլ մեթոդներն են փոխվում։ Կտրուկ ոճով պահանջները փոքր-ինչ փոխվում են։ Մենք ամեն օր, օրվա մեջ մի քանի ժամ այդ ուղղությամբ աշխատում ենք: Խնդիրը ոչ թե անձի հետ է կապված, այլ համակարգի։ Ովքեր նախկին համակարգի կրողն են, պետք է դուրս գան, նրա հետ միասին տակի շերտը՝ պրոռեկտորներ և այլն։ Երբ փոխվի, համակարգն ընդհանուր առմամբ կսկսի առողջանալ։ Ստեղծվել է «Դասախոս ռեստարտ» խումբ, ում հետ մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել։ Պահանջներում ընդհանրություն կա»,- իր խոսքը եզրափակեց Գարիկ Միսկարյանը։

«Դասախոս ռեստարտ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Դավիթ Թինայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այն հրապարակմանը, համաձայն որի՝ 100 դասախոս վերջնագիր են ներկայացրել ռեկտորին, բացառեց, որ նման բան կարող է լինել, քանի որ, նրա խոսքով, եթե այդ թվով դասախոսներ որևէ բան ներկայացնեին ռեկտորին, իրենք անպայման կիմանային։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց պահանջները, որն առաջիկա օրերին հստակ ձևակերպված կներկայացնեն մամուլին, բաղկացած է 5 կետից, որի մեջ մտնում են նաև կադրային փոփոխությունները բուհում, հետևաբար ռեկտորի հրաժարականը։

«Վարչական պաշտոնյաներ ունենք, որ մենք ծնված չենք եղել՝ իրենք էդ պաշտոնին են եղել։ Այդպիսի դեպքեր կան։ Սահմանափակումները պետք է նաև վարչական պաշտոններին վերաբերեն։ Մեր կետերի մեջ են մտնում տարիքային ցենզի հարցը, պաշտոնավարման ժամկետները և այլն»,- ասաց դասախոսը։

Նրա վստահեցմամբ՝ իրենց և ուսանողների պահանջները փոխլրացնում են իրար. «Այդ ուսանողների զգալի մասը մեր ուսանողներն են, մենք նրանց հետ ամեն օր շփվում ենք լսարանում, ինչպե՞ս կարող են ընդհանուր չլինել մեր պահանջները։ Նրանք ներսից գիտեն բոլոր խնդիրները։ Հիմա ավելի ազատ արտահայտվելու մեծ հնարավորություն է բացվել վերջին երկու ամսում»։

Դասախոսի փոխանցմամբ՝ իրենց նախաձեռնությունը ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպում չի ունեցել, իսկ այլ խմբերի, դասախոսների մասով ոչինչ ասել չի կարող, բայց բացառել էլ չի փորձում։

Իրենց հետագա քայլերի մասով պատմության ֆակուլտետի դասախոսն ասաց, որ այսօր իրենք ակտիվ դասախոսներով հավաք են անելու, քայլերի մարտավարությունը քննարկելու են․ «Մեր նախաձեռնության մեջ յուրաքանչյուր քայլ անելիս փորձում ենք հստակեցնել, քանի որ շատ տեսակետներ, կարծիքներ կան, բայց մեկ հարցում համակարծիք ենք՝ կրթական համակարգը պետք է բարեփոխումների ենթարկվի։ Այսպես շարունակել հնարավոր չէ։ Այն օրը ռեկտորը խոսում էր խնայողությունների մասին և դա ներկայացնում իբր դրական երևույթ։ Բայց ո՞ւմ հաշվին են եղել այդ խնայողությունները՝ դասախոսի, դասախոսի աշխատանքի։ Մենք այսօր քննարկում կանցկացնենք և հետագա քայլերի մասին կտեղեկացնենք»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում