Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սկզբում ՏԻՄ, հետո խորհրդարանական ընտրություններ

Հայաստանի քաղաքապետների հրաժարականների շքերթը շարունակվում է, և այն անկասելի է: Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի և մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետների և գյուղապետների հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում արտաքուստ չի երևում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետները հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Քաղաքապետները կարող են հայտարարել որ իրենք կատարել են բոլոր նախընտրական խոստումները, իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայել հարազատ քաղաքի բարեկեցության ապահովման համար, բայց նրանք բոլորից լավ գիտեն, թե այդ աշխատանքի որ մասն է ուղղված եղել սեփական բարօրության ապահովմանը, և հանուն ինչի են իրենք համառորեն պնդում, որ պետք է շարունակեն անշահախնդիր ծառայությունը ժողովրդին, անգամ եթե այդ ժողովուրդը մերժում է իրենց ծառայությունը:

Կասկած չկա, որ առաջիկա մեկ երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Հոկտեմբերի 21-ին Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, և նոր իշխանությունը անելու է ամեն ինչ, որ այդ ընտրություններում թարմացվի համայնքապետների գործող ցուցակը: ՏԻՄ ընտրությունները լինելու են նոր իշխանության առաջին ընտրական քննությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Շատ է խոսվում այն մասին, որ նոր իշխանությունը տեղերում թույլ է, ու ընդհանրապես ներկայացված չէ մարզերում: Տեղերում նոր իշխանությունը չունի ուժեղ տարածքային կառույցներ, իսկ առանց այդ կառույցների շատ դժվար է գնալ խորհրդարանական ընտրությունների: Եվ ահա նոր իշխանությունը որոշել է տեղերում ունենալ սեփական ներկայացուցիչները, վերցնելով տեղական իշխանությունները:

Նոր իշխանությունը հասկանում է, որ կարող է իրենով անել գործող քաղաքապետներին և գյուղապետներին, ովքեր արդեն հրաժարվել են ՀՀԿ-ական անդամատոմսերից, և մեծ հաճույքով դիմում կգրեն և կանդամագրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Բայց դա նոր իշխանության վարկաբեկման ամենակարճ ճանապարհն է, և դրա պատճառով նոր իշխանությունը ոչ թե նատուրալիզացնում է նախկին ՀՀԿ-ականներին, այլ շատ քաղաքավարի նրանց պարտադրում հրաժարականի դիմումներ ներկայացնել: Նրանց փոխարեն, հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում, Փաշինյանը կառաջադրի իր թեկնածուներին, և այդ ընտրարշավի ժամանակ և միջոցով էլ կձևավորվեն նոր իշխանության տեղական կառույցները, և նոր իշխանությունը ներկայացված կլինի նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:

Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը այնքան մեծ հանրային վստահություն և լեգիտիմություն ունի, որ բավարար է, որ հայտարարի, թե այս համայնքում ինքը որ թեկնածուին է աջակցում, որ այդ թեկնածուի հաղթանակը ապահովված լինի: Իհարկե կլինեն համայնքներ, որտեղ նոր իշխանության թեկնածուն կարող է և պարտություն կրել, բայց նման դեպքերը ավելի շատ բացառություն, քան օրինաչափություն կլինեն:

Միայն ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց և տեղերում սեփական ներկայությունն ամրապնդելուց հետո է, որ Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպման: Քանի դեռ նոր իշխանությունը իրենով չի արել տեղական իշխանությունը, իմաստ չունի գնալ խորհրդարանական ընտրությունների: Որովհետև անկախ սեփական հեղինակության չափից ու ազդեցությունից, տեղերում շատ բան որոշում են տեղական իշխանությունները: Դրա համար խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ից առնվազն մի քանի ամիս հետո, երբ նոր իշխանության քաղաքապետներն ու գյուղապետները ոչ միայն հաղթած կլինեն, այլ ինքնահաստատված՝ որպես քաղաքապետ և գյուղապետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում