Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով կտրել է իր հղի կնոջ ձեռքն ու երկու մատները և փախուստի դիմել: Սարսափելի հարձակումը կատարվել է ընտանեկան վիճաբանության ժամանակ: Բրուքլինի 35-ամյա բակիչ Յոնգ Լուն վերցրել է սթեյքի համար նախատեսված դանակը և հարձակվել կնոջ վրա, ում անունը գաղտնի է պահվում՝ գրում է People-ը:
35-ամյա կինը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ վիճակում: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա ձեռքը և այժմ նրա վիճակը կայունացել է:
Ամուսնական զույգը բնակվել է Բրուքլինում մոտ երկու տարի: Նրանք միասին դաստիարակել են իրենց 7 տարեկան որդուն: Հարևաններից մեկը պատմել է, որ ընտանիքը փակ վարք է դրսևորել, ինչի պատճառով ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում նրանց տանը:











































