Ամերիկյան Jack Daniel’s վիսկին արտադրող Brown-Forman ընկերությունը հնարավոր է՝ բարձրացնի իր ապրանքանիշի գները Եվրամիության անդամ երկրներում:

Պատճառը Բրյուսելի կողմից ամերիկյան ապրանքների վրա 25 տոկոս հարկային պարտավորության բարձրացումն է: Այդ մասին երեքշաբթի՝ հունիսի 26-ին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչ Ֆիլ Լինչին:

Նրա խոսքով՝ Եվրոպան Jack Daniel’s-ի ամենամեծ շուկան է, և սահմանափակումների հետևանքները առաջիկա ամիսներին կզգացվեն: Նա հնարավոր է համարել ամերիկյան վիսկիի գնի բարձրացումը մոտ10 տոկոսով:










































