Անհայտ անձը Սաուդյան Արաբիայից ժամանած երկրպագուից 15,5 միլիոն ռուբլի է հափշտակել՝ խոստանալով նրա և նրա ընկերների համար կազմակերպել Մոսկվայից Վոլգոգրադ թռիչքը՝ գրում է lenta.ru-ն:

Ոստիկանություն դիմած երկրպագուն պատմել է, որ տղամարդու հետ պատահաբար է ծանոթացել, այնուհետև ասել է, որ կասկածյալին հանձնել է 110 հազար դոլար և 120 հազար եվրո՝ ծառայությունների և ծախսերի համար: Վերջինս գումարը վերցնելուց հետո անհետացել է:










































