Հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին հնարավորություն է տրվել դիմել փախուստի։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստին չի մասնակցում։
«Պետք է արձանագրենք, որ կան հարուցված մի քանի քրեական գործեր, բայց դեռ չկան մեղադրյալներ։ Նույն «Երեւան» հիմնադրամի տնօրենը հայտնի չէ՝ ինչ կարգավիճակում է։ Սակայն ամենագլխավոր հանցագործը, որ պետք է ներգարվվի որպես մեղադրյալ, Տարոն Մարգարյանն է։ Այսօր ներկայացվում է, թե իբր Տարոն Մարգարյանը վատառողջ է, սակայն հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին հնարավորություն է տրվել դիմել փախուստի։










































