Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում ընդհանուր խնդիրները լուծելու համար աշխատել Թուրքիայի նախագահի և նորընտիր խորհրդարանի հետ։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ընդլայնման ու հարևանության հարցերով հատուկ հանձնակատար Յոհանես Հանի հայտարարությունում։
«Հունիսի 24-ին Թուրքիայում կայացած համընդհանուր և նախագահական ընտրություններում ընտրողների բարձր մասնակցություն, ինչպես նաև ընտրությանը մասնակցող բազմաթիվ թեկնածուներ և կուսակցություններ նկատվեցին։ Դա կրկին հաստատեց թուրք ժողովրդի հստակ հակվածությունը ժողովրդավարական գործընթացներին և քաղաքացիական ազատություններին, ինչպես նաև օրենքի և հիմնարար ազատությունների գերակայությանը»,-ասվում է հայտարարությունում։
«Մենք կաշխատենք նախագահի և խորհրդարանի հետ՝ մեր առջև ծառացած բազմաթիվ ընդհանուր խնդիրներ լուծելու համար»,-ընդգծել են դիվանագետները։
Սակայն նշվել է նաև, որ ըստ դիտորդների «ընտրողներն իրական ընտրության հնարավորություն ունեին, սակայն նախընտրական քարոզարշավ իրականացնելու պայմաններն անհավասար էին»։
«Բացի այդ, սահմանափակող իրավական շրջանակներն ու իրավասությունները, որոնք հատկացվել են արտակարգ դրության պայմաններում, սահմանափակում են հավաքների ազատության և կարծիք հայտնելու իրավունքը, այդ թվում՝ ԶԼՄ-ների շրջանում»,-ասվում է հաղորդագրությունում։








































