Սելենա Գոմեսի մայրը՝ Մենդի Քորնեթը, People պարբերականի հետ հարցազրույցում ասել է, թե ինչպիսի զուգընկեր է անհրաժեշտ դստերը։
Մենդին հայտարարել է, որ Սելենայի ընկերոջը կընդունի, եթե նա կենտրոնացած լինի ընտանեկան կյանքի ուղղությամբ, ինչպես նաև իր դստերն առաջնային համարի, եթե նույնիսկ ինքն անձամբ հրապարակային անձ է և լավ կարիերա ունի։

«Նա պետք է Սելենային փառքից և փողից բարձր դասի»,-ասել է Քորնեթը։ Նա նաև հավելել է, որ տղան պետք է հումորի զգացում ունենա։
«Դաստիարակված մարդիկ ուշադրություն չեն դարձնում այդքան ատելությամբ ասված խոսքերին։ Պետք է դրանից բարձր լինել»,-ասել է աստղի մայրը՝ Մեկնաբանելով Ստեֆանո Գաբանայի հետ կապված սկանդալը։








































