Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և համագործակցության հույս հայտնել։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում։
«Վարչապետն ասել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների կարևության մասին, ինչպես նաև առաջարկել շարունակել համագործակցությունը ըստ մեր ընդհանուր առաջնահերությունների, այդ թվում՝ անվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտում, Սիրիայի և Կիպրոսի շուրջ հարցերում»,-ասվում է հաղորդագրությունում։
Էրդողանը հաղթել է հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում։








































