Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

Սերժ Թանկյանը թավշյա հեղափոխությանը նվիրված ֆիլմ է պատրաստելու. նախարարն ընդունել է աշխարհահռչակ երգահանին

Երկու ամիս առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել, որ այսօր, այս սենյակում Ձեզ հետ միասին մշակութային ծրագրեր կարող ենք քննարկել: Չափազանց ուրախ եմ դրա համար և ուզում եմ հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում: Ամերիկահայ ռոք երաժիշտ ու երգահան, նաև քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանի հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Այս մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Սերժ Թանկյանի խոսքով՝ ծրագրերը շատ են:

««Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մի քանի ֆիլմի գաղափար ունենք, որոնցից մեկը՝ իմ ֆիլմը, նվիրված կլինի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Վաղուց խմորվում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել:

Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»,-ասել է նախարարը:

Լիլիթ Մակունցը նշել է, որ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մշակույթի նախարարության համագործակցության առաջնային ուղղություններից մեկը հենց ստեղծարար արդյունաբերության զարգացումն է, որպեսզի մշակույթը նաև տնտեսության զարգացման գործոն հանդիսանա:

Նախարարը հավելել է, որ անկնալում է ինչպես Սերժ Թանկյանի, այնպես էլ «Creative Armenia» հիմնադրամի անդամ հանդիսացող սփյուռքահայ այլ հայտնի արվեստագետների աջակցությունը՝ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում:

«Համոզված եմ, որ այս նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով մենք շատ մեծ նվաճումների ենք հասնելու»,-ասել է նախարար Մակունցը՝ Սերժ Թանկյանին հրավիրելով հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը:

Սերժ Թանկյանը խոստովանել է, որ Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում