Եղիսաբեթ II թագուհին Սասեքսի դքսուհուն շատ պատասխանատու առաքելություն է հանձնարարել. դառնալ «Թագուհու երիտասարդ առաջնորդների ծրագրի» ղեկավարներից մեկը։

Հայտնի է, որ ծրագիրը հիմնել է հենց թագուհին՝ դեռևս հինգ տարի առաջ։ Այն ուղղված է երիտասարդներին ներգրավելուն, որոնք «ակտիվորեն հոգեկան առողջության քարոզ են անում, հանդես գալով նաև կանանց նկատմամբ բռնության դեմ»։

Արքայազն Հարին այս նախագծին միացել է դրա ստեղծման օրվանից։ Այժմ հերթը հասել է նրա կնոջը։ Ըստ Mirror պարբերականի տվյալների՝ Մեգանը մասնակցելու է նախագծում հենց թագուհու փոխարեն։











































