Տարեկան հազարավոր ամերիկացիներ են տառապում մալարիայից։ Որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի այս համաճարակին, Բիլ Գեյթսը որոշում է կայացրել ստեղծել մոծակների այնպիսի արուներ, որոնք զուգավորման ժամանակ կոչնչացնեն էգերին, որոնք էլ հենց համարվում են հիվանդությունը տարածողները։ Մուտանտ միջատների մշակման վրա ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար է հատկացվել։ Պլանը հետևյալն է. գենետիկորեն փոփոխված մոծակները թույլ չեն տա էգերին առողջ սերունդ ունենալ՝ դրանով իսկ պաշտպանելով մարդկանց վարակվելուց։

Այս առաջադրանքով զբաղվելու է Oxitec ընկերությունը, որը մոդիֆիկացված միջատներ ստանալու մեծ փորձ ունի։ Մի որոշ ժամանակ առաջ այս մասնագետները բարեհաջող կերպով մոծակներ էին ստեղծել Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար։ Արդյունքում այդ հիվանդությունը տարածող միջատների թիվը նվազել է 90%-ով։








































