Սարատովի մարզի Բալակովո քաղաքի Կրասնոարմեյսկի փողոցում գտնվող N11 տանը հրդեհ է բռնկվել։ Հրդեհին ուժեղ պայթյուն է նախորդել։ Այս մասին հաղորդում է Rambler News Service-ը։
Կրակից տուժել է երիտասարդ զույգի բնակարանը, որտեղ սկսվել է հրդեհը, ինչպես նաև վերևի հարկի հարևանների կացարանը։
Նախնական տարբերակով՝ հրդեհի պատճառը հեռախոսի պայթյունն է, որը երիտասարդները լիցքավորման սարքին էին միացրել։








































