Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի տնտեսական ձախողումը առաջիկա տարիներին կսպառնա, որ այն ներառվի այլ պետության կազմում: Այս մասին փոխանցում է «Բելսատը»:
«Մենք ճակատում ենք: Եթե չհաղթահարենք այս տարիները, կձախողենք. դա կնշանակի կա՛մ ներառվել այլ պետության կազմում, կա՛մ մեզ վրա ուղղակի ոտքերը կմաքրեն, կա՛մ, Աստված մի արասցե, Բելառուսում պատերազմ կսկսվի՝ ինչպես Ուկրաինայում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Թե որ պետության կազմում կարող է ներառվել Բելառուսը և ինչպես կարող է նրա դեմ պատերազմ սկսվել՝ Լուկաշենկոն չի հստակեցրել:











































