Էլեկտրոնային ծխախոտն այնումանայնիվ օգնում է հրաժարվելու ծխելուց նույնիսկ այն դեպքում, երբ ծխողները դա չեն ուզում: Նման եզրահանգման են եկել Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները՝ գրում է newsyou.info-ն:

Գիտնակնները պարզել են, որ հաճախ ծխողները ընկերների խորհրդով են փորձում էլեկտրոնային ծխախոտը: Արդյունքում պարզվում է, որ այդ սարքը հրաշալի այլընտրանք է, թեպետ սրտամկանի կաթվածի և ասթմայի վտանգ է պարունակում:

Հետազտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտը օգնում է երկար ժամանակ հրաժարվել ավանդական ծխախոտից: Դրանք դառնում են ծխախոտի ոչ միայն ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալ-մշակութային փոխարինիչը, այլև հաճույք են պատճառում ծխողին:









































