Saturday, 27 06 2026
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ

Բանակում «մսաղացը» պետք է կասեցվի

2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Բոլոր կորուստները ոչ մարտական են:

Մայիսի ցուցանիշներն ամենատխուրն են այս տարվա հինգ ամիսների համատեքստում:

Հունվար ամսին Զինված ուժերն ունեցել են հինգ կորուստ, որոնցից ոչ մարտական են եղել չորսը: Փետրվար և մարտ ամիսներին այդ ցուցանիշն անկում է ապրել` յուրաքանչյուր ամիս գրանցելով երկու կորուստ:

Փետրվար և ապրիլ ամիսներին լարված է եղել առաջնագծում. թշնամու գնդակից հայկական զինուժն այդ ամիսներին կորցրել է երկուական զինվոր:

Այս վիճակագրության համատեքստում մայիսի ցուցանիշներն ավելի քան մտահոգիչ են, մանավանդ, որ դրանք տեղի են ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Իհարկե, այս հարցում տեղին չէ դիմել էժանագին քաղաքական հնարքների, որովհետև գլոբալ փոփոխությունները չեն կարող հանգեցնել կայծակնային որորտային էֆեկտի:

Ոչ մարտական կորուստները, որոնց մեծ մասը ձևակերպում է որպես ինքնասպանություն, հետևանք են ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման, երբ բանակում օրենքն ու կանոնադրային հարաբերությունները մղվում են երկրորդ պլան` միջանձնային հարաբերությունները հանգուցալուծելով ողբերգական ավարտով:

Մանվել Գրիգորյանի գործի օրինակով հասարակությունը թերևս համոզվեց, որ մեր բանակում չի մնացել որևէ ոլորտ, հատված, որն ապականված չլինի կոռումպացված պաշտոնյաների կողմից: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում բանակը վերածվել է կոռուպցիոն բուրգի կարևոր օղակի: Անցած քսան տարիներին բանակը դարձել է իշխանությանը հաճո գեներալիտետի թալանի օբյեկտ` մսաղաց դառնալով զինվորների համար: Բանակի կոռուպցիայի ֆոնին նույնիսկ անտեսանելի է դարձել արտաքին թշնամու և երկիրն ու բանակն ներսից կրծող, այսպես կոչված, ներքին թշնամու սահմանը: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը: Եթե առաջնագծում ունեցած կորստով մենք գնահատում ենք վարվող արտաքին քաղաքականության արդյունավետությունը, ապա ոչ մարտական կորուստներն ուղիղ համեմատական են բանակային կառավարման որակին, կոռուպցիայի մակարդակին:

Շատ կարևոր է, որպեսզի բանակային յուրացումների թեման չսահմանափակվի միայն Մանվել Գրիգորյանով և Միքայել Հարությունյանից ու Յուրի Խաչատուրովից սկսած` թիրախավորվեն բոլոր այն գեներալները, բարձրաստիճան զինվորականները, որոնց գործունեության մեջ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը: Այս համատեքստում ողջունելի է, որ Վերահսկողության ծառայությունն որոշել է իր առաջին ստուգումներն անցկացնել ՊՆ-ում:

Մյուս կողմից` ՊՆ նոր ղեկավարությունը պետք է հետևողական ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնի` առանց բարձրագոչ հայտարարությունների, աղմկոտ հայեցակարգերի: Դավիթ Տոնոյանի անունն ասցացվում է ռեֆորմների հետ և, որ ամենակարևորն է` ՊՆ գործող նախարարը երբեք չի եղել համակարգային կոռուպցիոն և ոչ կոռուպցիոն գործերի կիզակետում, ինչը կարևոր ազդակ է պոզիտիվ փոփոխությունների համար:

Սակայն թերևս Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կանգնած է ավելի գլոբալ, քաղաքական որոշում կայացնելու հրամայականի առջև. մեր երկրին պետք է պրոֆեսիոնալ բանակ` ուժեղ պահեստազորով: Թերևս սա է արդյունավետ կառավարման և կոռուպցիան արմատախիլ անելու ինստիտուցիոնալ լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում