Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանին սպառնացող արտասահմանցի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել պատմություն սովորել՝ «իրենց նախնիների սխալները չկրկնելու համար»։ Նման գրառում է նա հրապարակել Telegram-ում՝ նվիրված Հիշատակի և սգո օրվան։
«Եթե Հիտլերը չգիտեր Ռուսաստանի պատմությունը, ապա ժամանակակից քաղաքական գործիչները, որոնք սիրում են մեր երկրի հասցեին սպառնալիքներ հնչեցնել, պետք է ծանոթանան անցյալ դարերի ձեռագրերին, որպեսզի չկրկնեն իրենց նախնիների սխալները։ Հակառակ պարագայում ձեր անունները կգրանցվեն նրանց ցուցակում, որոնք սուր են բարձրացրել Ռուսաստանի դեմ և զոհվել ռուսական սրից»,-գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ 1945-ի հունիսի 22-ին սկսվել է Մեծն հայրենական պատերազմը։










































