ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը շնորհակալություն է հայտնել հորը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին անլեգալ փախստականների երեխաներին իրենց ծնողներից բաժանելու օրենքը կասեցնելու համար: Այդ մասին Իվանկան գրել է իր Twitter-ում:

«Շնորհակալ եմ քեզ մեր սահմանին ընտանիքների բաժանումը կասեցնելու վերաբերյալ կարևորագույն միջոցներ կիրառելու համար»,- գրել է նա:
«Այժմ Կոնգրեսը պետք է գործի և երկարաժամկետ որոշումներ ընդունի, որոնք համապատասխանում են մեր ընդհանուր արժեքներին և որոնք գտնելու հույսով շատերը մեզ մոտ են ժամանում ձգտելով ավելի լավ կյանք կառուցել իրենց ընտանիքների համար»,- նշել է Իվակա Թրամփը:

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է անլեգալ փախստականների բաժանումը իրենց երեխաներից:










































