Նոր Զելանդիայի վարչապետ Ջասիդա Արդենը դուստր է ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, նա դարձել է կառավարության երկրորդ կին ղեկավարը, ով ծննդաբերել է՝ գտնվելով աշխատանքի մեջ:

Աղջիկը ծնվել է Օքլենդում, նրա քաշը 3,31 կգ է:
Առաջիկա 6 շաբաթվա ընթացքում, մինչ Արդենը հետծննդաբերական արձակուրդում կլինի, նրա պարտականությունները կկատարի երկրի փոխվարչապետ Ուինսթոն Պիտերսը: Այնուամենայնիվ, Արդենը մտադիր է կարևոր հարցերի շուրջ խորհրդակցել պատգամավորների հետ և մշակել կառավարության փաստաթղթերը:







































