Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում:

Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել.

«Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարևոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի և ապագայի մասին կարևորագույն հարցերի:

Ոստիկանության զորքերը և, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարևորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, և չափազանց կարևոր խնդիր է՝ հստակ տեսնել և գիտակցել այդ սահմանները և արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական և հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական և հակապետական գործողություն:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին օրենքում հստակ արձանագրվում է, որ ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա:

Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Մեր կարևորագույն խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է:

Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության և ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետև դուք, որ, ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության, ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև և մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը, ժողովուրդը և ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով և միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի և ժողովրդի զարգացմանը և հզորացմանը:

Ոստիկանության զորքերը մինչև այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերն ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում և ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում: Ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք. որևէ մեկի մոտ որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով և Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք և անմնացորդ:

Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ժողովրդին և ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդին:

Այդ ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն, որովհետև սա նոր էջ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի պետականության համար, սա նոր էջ է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի համար:

Հայաստանի ոստիկանությունը և ոստիկանության զորքերը մեկ են, բռունցք են, մեկ միասնական մարմին են և Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ոստիկանության զորքերի և ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետև այդ նպատակները ձևակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում, մեր ծնողների ցանկություններում և մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ:

Մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին և ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում