Սերբիայում կոսովյան ալբանացիների զանգվածային գերեզման են հայտնաբերել, փոխանցում է Reuters գործակալությունը:
Նախնական գնահատականներով՝ այնտեղ մոտ 250 մարդու մարմին կա, թեև կոսովցի դիտորդները հայտարարում են 400 թաղվածների մասին:
Գործակալության տվյալներով՝ գերեզմանը հայտնաբերվել է Կոսովոյի սահմանի մոտակայքում:
Ենթադրվում է, որ նրանք սպանվել են 1998-1999 թթ. Հարավսլավիայում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ:










































