Բրիտանացի բժիշկները կարծում են, որ լրտեսական վեպերի և ֆիլմերի հերոս Ջեյմս Բոնդը պիտանի չէ սուպերգործակալ լինելու համար: Բժիշկների ուսումնասիրության արդյունքներն այսօր հրատարակվել են «Բրիտանական բժշկական ամսագրում»:
Աշխատանքի հեղինակները հաշվարկել են, որ ալկոհոլի այն չափաքանակը, որը Բոնդն օգտագործում է մեկ շաբաթում, գերազանցում է անվտանգության թույլատրելի սահմանը:
Երբեմն, ծայրահեղ իրավիճակներում սուպերգործակալի հարբեղոցությունը նույնպիսի ծայրահեղ մասշտաբների է հասնում:
Հիշեցնենք, որ «007 գործակալի» սիրած խմիչքը «Մարտինի»-ն է:
Գիտնականների հաշվարկներով՝ նա օրական կես շիշ ալկոհոլ է օգտագործում, և հիմարություն է ատոմային ռումբի վնասազերծումը վստահել մի մարդու, ով այդքան կախված է սպիրտից:
Ամենայան հավանականությամբ, նրա կյանքը կավարտվեր այնպես, ինչպես նրան ստեղծողինը, գրում են մասնագետները:
«Յան Ֆլեմինգը մահացել է 56 տարեկան հասակում՝ սրտի հիվանդությունից: Ամբողջ կյանքում նա ալկոհոլի և ծխախոտի հանդեպ թուլություն է ունեցել: Մենք կարծում ենք, որ Ջեյմս Բոնդի կյանքի տևողությունը նույնքան կլիներ»,- գիտնականներին մեջբերում է ИТАР-ТАСС-ը:









































