Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Այս պահի դրությամբ առկա է մառախուղ Գորիս-Սիսիան-Սարավան, Աբովյան-Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան¬ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:







































