Հայտնի հոլիվուդյան դերասան Քևին սփեյսին, որը սեքսուալ սկանդալի պատճառով հետաքննության տակ էր գտնվում, կինո է վերադարձել։ Այս մասին հաղորդում է DailyMail-ը։
ԶԼՄ–ների և գործընկերների կողմից գրեթե մեկ տարի տևած հալածանքներից հետո դերասանը մեծ էկրանին է հայտնվելու «Միլիարդատերերի ակումբ» ֆինանսական դրամայում։

Հիշեցնենք, որ 58-ամյա դերասան Քևին Սփեյսին որոշել էր դադար վերցնել և մի որոշ ժամանակով չնկարահանվել ֆիլմերում և սերիալներում և հեռանալ բեմից։ Պատճառը՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին լուրերն էին։
«Քևին Սփեյսին դադար է վերցնում, որպեսզի ծանրութեթև անի այդ ամենը և անհրաժեշտ օգնություն ստանա։ Ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն դեռևս չկա»,– հայտարարել էր դերասանի պաշտոնական ներկայացուցիչը։









































