Պետական վերահսկողության ծառայությունում դեռ կառուցվածքային խնդիրներ են լուծվում, որից հետո կսկսեն աշխատանքները: Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Նրա խոսքով՝ ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:









































