«ԱԱԾ-ն պատասխանում է, որ ինքը չի անդրադառնում նման հարցերի. ԱԱԾ-ն անդրադառնում է Մանվել Գրիգորյանի կամ այլ օլիգարխների հարցերին»,- Կառավարության առաջ իր դժգոհությունն էր հայտնում սպանվածի մայրը՝ հավելելով, որ քաղաքացին ժողովրդավարական պետության մասն է:
Նա ակներև համարելով ԱԱԾ-ի աշխատանքը՝ համարում է, սակայն, որ եթե ԱԱԾ-ն չի անդրադառնում իր իրավասությունների մեջ մտնող խնդրին, դա արդեն կողմնակալություն է. «Ինչպես նախկին ԱԱԾ-ն, այնպես էլ ներկայիս ԱԱԾ-ն ձեռնպահ է մնում, այսինքն՝ սրանք մանր գործեր են»:
Կնոջ խոսքով՝ երբ ոստիկանության համակարգի պատվերով, պետական պաշտոնյայի միջոցով իր տանը երիտասարդ տղայի են սպանում, ԱԱԾ-ն պարտավոր է անդրադառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































