Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի բժիշկներն ապշել են, երբ 82-ամյա հիվանդի որովայնում հայտնաբերել են 40-ամյա պտղի:
Ըստ Metro տաբլոիդի տվյալների՝ Բոգոտայի բժշկական հաստատություն է դիմել մի կին: Նրան անհանգստացրել է որովայնի փքվածությունը և ցավերը, սրտխառնոցը: Վերոնշյալ ախտանիշների պայմաններում բժիշկները նրա մոտ գաստրոէներիա են հայտնաբերել:
Նշանակված բուժումը քիչ է օգնել տարեց կնոջը: Այդ պատճառով բժիշկները հավելյալ հետազոտություն են սկսել: Ռենտգենային լուսանկարները կնոջ մոտ ուռուցք են հայտնաբերել, որի ավելի մանրակրկիտ զննումից հետո պարզվել է, որ այն մեռած պտուղ է:
Թոշակառու կնոջը վիրահատել են և 40-ամյա սաղմը հեռացրել:










































