Լոնդոնն անհանգստացած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմամբ, եթե այն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարի՝ Մեծ Բրիտանիա այցից առաջ տեղի ունենա։ Այս մասին գրում է The Times-ը։
Լոնդոնին մտահոգում է այն, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ կապված նպատակներին ԱՄՆ-ի հակվածությանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 11-12-ը, Բրյուսելում, իսկ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հուլիսի 13-ին։
Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում կարող է Պուտինի հետ հանդիպել։









































