Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի ուշադրության կենտրոնում է գտնվում Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:
Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնել էր Գերմանիա և անձամբ հետևել Դրաքսլերի գործողություններին՝ ՉԼ «Շալկե» – «Բազել» խաղում:
Հավելենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Լոնդոնի «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը:










































