Sotheby’s աճուրդի տունը համաձայնել է Կամբոջային վերադարձնել ռազմիկի հնագույն արձանիկը, որը երկրից գողացվել էր 1970-ականներին՝ հայտնում է Associated Press-ը:
Այսպիսով՝ դատական գործընթացը, որը 2012թ. Sotheby’s-ի դեմ սկսվել էր ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից, կկասեցվի:
Ըստ աճուրդի տան, ԱՄՆ դաշնային դատախազների ու քանդակի նախկին սեփականատիրոջ միջև երեկ կնքված համաձայնագրի՝ Sotheby’s-ը պարտավորվում է արձանը հանձնել Կամբոջայի ներկայացուցչին 90 օրվա ընթացքում:
Արձանիկը աճուրդից հանվել էր Կամբոջայի իշխանությունների պահանջով:
Նրանք պնդում էին, որ այն գողացված է 1970-ականներին Պրեախվիխեա նահանգի Կոխ Կեր վանական համալիրից:











































