«Ռոդինա» կուսակցության կողմից ստեղծված «Ինտելեկտուալ-կոնստրուկտորային բյուրո» ընկերությունը «Առանց էմիգրանտի աշխատանքի կիրառման» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել: Այս մասին հայտնում է RBK-ն:
Բրենդի գրաֆիկական պատկեր լողացող սպիտակ կարապով լիճ է, որի եզրերը կրկնում են Ռուսաստանի քարտեզի ուրվագծերը: Ընկերության համահիմնադիրներից է «Ռոդինայի» պետերբուրգյան մասնաճյուղը:
Մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Պետրովը նշել է, որ էմիգրանտների մեծ աշխատուժի կիրառումն ուղիղ հարված է տնտեսությանը: Նրա խոսքով՝ չորակավորված աշխատուժի կիրառման հետևանքով նվազում են որակն ու ապրանքի «հայրենական բաղկացուցիչը»: Պետրովը կարծում է, որ գործարարները, որոնք կրրառում են որակավորված աշխատուժ, թույլ են տալիս ավելի արժեքավոր արտադրանքի հույս ունենալ:
Ձեռնարկատերերը, որոնք ցանկանում են կիրառել այդ ապրանքային նշանը, պետք է համապատասխան հայտի սերտիֆիկատ ներկայացնեն:









































