Tuesday, 23 06 2026
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Մաքսային միությանը միանալը հեռանկարներ կբացի գյուղմթերքի վաճառքի համար. Ռուբեն Մակարյան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռուբեն Մակարյանն ու Արմեն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփոեցին 2013 թվականի մթերումների և արտահանումների ծավալները, անդրադարձան գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումներին և հետագա անելիքներին:

Ռուբեն Մակարյանն ընդգծեց, որ արդեն երրորդ տարին է՝ իրենք անդրադառնում են գյուղացու բերքի իրացման երաշխիքներին: Այս տարին հատկապես կարևոր է պահածոյագործների և հյութարտադրողների միության հիմնադրմամբ, որն արդեն ակտիվորեն գործում է:

Իրացման հետ կապված՝ այս տարի խնդիրներ եղան Արմավիրի մարզում, երբ կարկուտը վնասել էր պտուղը, սակայն գյուղատնտեսության նախարարի անմիջական միջամտությամբ այդ խնդիրը լուծվեց. պտուղն ուղարկվեց վերամշակման արտադրամասեր:

Բանախոսն ասաց, որ այս տարի ընդհանուր առմաբ կնքվել է 9330 պայմանագիր, որից 8900-ը՝ խաղող մշակողների հետ:

Ինչ վերաբերում է արտադրման ծավալներին, ապա այս տարի արտադրվել է 224 հազար տոննա պտուղ և բանջարեղեն, մինչդեռ անցյալ տարի այս թիվը կազմում էր 215 հազար տոննա: Արտահանման ծավալներն այս տարի ևս ավելացել են՝ անցյալ տարվա համեմատ մոտ երկու անգամ: «Այս տարի բերքը արտահանվել է Վրաստան, Իրաք, Ռուսաստան: Արտահանման ծավալի շուրջ երկու երրորդը բաժին է ընկնում ՌԴ-ին, ինչից կարելի է ենթադրել, որ Մաքսային միությանը միանալը հեռանկարներ կբացի գյուղմթերքի վաճառքի համար»,- ասաց նա:

Գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպում է նաև գյուղմթերքների տոնավաճառներ, որտեղ նկատվում է սպառողների և գյուղացիների անընդհատ հոսք: Անցնող տարի Կենտրոն համայնքում կազմակերպվել է 52 տոնավաճառ, 32-ն էլ՝ Արաբկիրում:

Գյուղմթերքի տոնավաճառին մասնակցել է շուրջ 9 հազար գյուղացիական տնտեսություն, իսկ դեկտեմբերի 21-ից մինչև տարեվերջ անցկացվելու են ամենօրյա տոնավաճառներ:

Ասուլիսի մյուս բանախոս՝ փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ հավելեց, որ այս և գալիք տարի կայուն գյուղատնտեսական զարգացման ուղղության հեռանկարներ կան միջազգային կառույցների հետ:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության ծրագրերի շրջանակներում արդեն իսկ նախատեսվում է կառուցել սպանդանոցներ, որոնք կապահովեն սննդի մաքրությունը: Կառուցվելիք սպանդանոցները կլինեն հանրապետության երեք մարզերում, որոնք հետագայում կկապվեն մանրածախ կազմակերպությունների հետ:

Իրականացվում է նաև ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և կորեկցիոն այգու հիմնադրման ծրագիր, որը թույլ կտա պահպանել հայկական ծիրանի գենետիկ ռեսուրսը:

Համագործակցություն կա նաև Համաշխարհային բանկի հետ: Հիմնական աշխատանքը տարվում է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ: «Շեշտը դրված է արոտավայրերի արդյունավետ օգտագործման վրա: Աշխատանքներ ենք տանում նաև իրավական դաշտի գյուղատնտեսական հատվածի բարելավման, սննդամթերքի անվտանգության ուղղությամբ»,- ասաց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում