«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Պորտու»-ի և Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի ծառայություններով: Այդ մասին է հայտնում Mirror-ը: Մանչեսթերի ակումբը պատրաստ է շուրջ 20 մլն եվրո հատկացնել` տրանսֆերային գործարքն իրականցնելու նպատակով:
Առաջիկա օրերին անգլիական ակումբը մտադիր է բանակցություններ սկսել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Նշվում է նաև, որ «Պորտու»-ն կհրաժարվի ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից:
Ընթացիկ մրցաշրջանում Մանգալան 10 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի առաջնության շրջանակներում և մեկ գոլ խփել:










































