ԱՄՆ-ը հաստատել է, որ Սիրիայի ընդդիմության շարքերում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Սիրիական ազատ բանակի գեներալ Սալիմ Իդրիսը, փախել է Սիրիայից: «Նա գտնվում է Թուրքիայում»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Հարֆը խորհուրդ է տվել նրա գտնվելու հստակ վայրի մասին լրացուցիչ հարցերով դիմել Բարձրագույն ռազմական խորհրդին: Ավելի վաղ այդ խմբավորման ներկայացուցիչն ասել էր, որ Իդրիսը ոչ մի տեղ էլ չի փախել, այլ «անցկացնում է կարևոր խորհրդակցություն Թուրքիայի հարավում»:
Այս մասին գրում է ITAR-TASS-ը:











































