Սիրիայում ընդդիմության հետ զինված հակամարտությունում իշխանության հաղթանակը լավագույն սցենարն է և այդ երկրի, և ամբողջ տարածաշրջանի համար: Agence France-Press-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությամբ հանդես է եկել ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Հայդենը Վաշինգտոնում անցկացվող՝ ահաբեկչության հարցերով ամենամյա համաժողովի ժամանակ:
Նրա կարծիքով՝ հնարավոր 3 սցենարներից ոչ մեկի դեպքում չի նախատեսվում ապստամբների հաղթանակը: Կառավարական ուժերի հաղթանակի այլընտրանքը նա համարել է երկրի անկումը, ինչը ապակայունացմամբ է սպառնում հարևան երկրներին՝ Լիբանանին, Հորդանանին և Իրաքին:
Բացի այդ, Սիրիայում ռազմական հակամարտությունը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով: Այս սցենարը ևս Հայդենը համարում է ծայրահեղ անցանկալի:









































