Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Իսլամական հեղափոխության պահակազորը խափանում է Արևմուտքի հետ վերբեռնումը. Kommersant

Իրանում տեղի է ունեցել մինչ օրս ամենալուրջ պառակտումը երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության միջև՝ Արևմուտքի հետ հարաբերությունների և «վեցյակի» հետ գործարքի հարցերով: Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին կտրուկ քննադատության է ենթարկել նախագահ Հասան Ռուհանիի ազատական քաղաքական ուղղությունը՝ հայտարարելով Արևմուտքի «վնասակար ազդեցության» մասին: Իսկ արտգործնախարար Ջավադ Զարիդին հրամանատարին մեղադրել է Իրանի պաշտպանունակության ապահովման խնդիրները չհասկանլու մեջ: Միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսում Իրանի հետ մերձեցման հակառակորդները դիտարկում են Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման հարցը, ինչը կարող է «հուղարկավորել» «վեցյակի» հետ ձեռք բերված միջուկային գործարքը: Այս մասին գրում է Kommersant-ը:

Պահակազորի հրամանատարի (այաթոլլա Խամենեից ու նախագահ Ռուհանիից հետո երկրում երրորդ ազդեցիկ մարդն է) հայտարարությունը հնչել է որպես իրանցի պահպանողականների պատասխան Արևմուտքի հետ հարաբերությունների վերբեռնման քաղաքականությանը: «Հեղափոխության գլխավոր սպառնալիքը գալիս է քաղաքականության ոլորտից, և այդ իրավիճակում պահակազորն այլևս չի կարող լռել»,- ասել է գեներալ Ջաֆարին: Արտգործնախարարի հասցեին էլ նա ասել է.«Մենք նրան համարում ենք փորձառու դիվանագետ, սակայն նա փորձ չունի ռազմական ոլորտում»:

Հրամանատարի կտրուկ դժգոհությունն էին հարուցել արտգործնախարարի արտահայտություններն այն մասին, թե պետք չէ, որ ԱՄՆ-ը լրջորեն վախենա Իրանի զինված ուժերից, քանի որ կարող է հեշտությամբ ոչնչացնել այն: Ավելի ուշ նախարարը հստակեցրել էր, որ իր խոսքերը վերցված են համատեքստից և տարընթերցվել են:

Իրանցի պահպանողականների կոշտ հռետորությունը կարող է ոչ միայն խնդիրներ ստեղծել Ռուհանիի ազատական քաղաքականության իրականացման համար, այլև ԱՄՆ-ում Իրանի դեմ կոշտ վերաբերմունքի կողմնակիցների համար ծանրակշիռ փաստարկ դառնալ: Հանրապետականները պնդում են, որ բանակցություններում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Թեհրանի պատժամիջոցային ճնշումն է:

Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների վերբեռնման քաղաքականության և միջուկային ճգնաժամի կարգավորման վրա հարձակում է սկսվել երկու կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում