Ամերիկյան բանակն առաջին անգամ փորձարկել է բարձր հզորությամբ ցամաքային շարժական լազերային սարք՝ ուղղված օդային թիրախների ոչնչացմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փորձարկումների ժամանակ, որոնք անցկացվել են նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 10-ը Նյու Մեքսիկո նահանգի զորակայանում, 10 կվտ հզորությամբ HEL MD մարտական լազերը ոչնչացրել է ավելի քան 90 ականանետային արկ և մի քանի անօդաչու սարք:
Սպասվում է, որ ապագայում շարժական հարթակի վրա կտեղակայվի 50 կվտ հզորությամբ լազեր: Լազերի հզորության բարձրացումը թույլ կտա ոչնչացնել շարժման ավելի բարձր արագություն ունեցող թիրախներ:
Զինվորականների պատվերով HEL MD ծրագրի մշակումն իրականացնում է Boeing կորպորացիան:







































