Տղամարդիկ և կանայք գեղեցկության մասին տարբեր պատկերացումներ ունեն: Այդ մասին են վկայում վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես ցույց է տվել հարցումը՝ կանայք գեղեցկության մարմնացում են համարում թխահերներին, իսկ տղամարդիկ՝ շիկահերներին:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները գերադասում են բաց մազեր, լիքը շուրթեր, բարձր այտոսկրեր, նեղ քիթ, ոչ այնքան դուրս ճակատ և հաստ հոնքեր:

Մինչդեռ կանայք գեղեցիկ են համարում մուգ մազերը, ավելի լայն քիթը և ճակատը, հաստ հոնքերը:

Տղամարդկանց դուր են գալիս Շակիրայի մազերը, Միրանդա Քերի քիթը, Ջենիֆեր Էնիսթոնի ճակատը, Քեմբրիջի դքսուհու հոնքերը և իհարկե՝ Անջելինա Ջոլիի այտոսկրերն ու շուրթերը:

Կանայք իդեալական են համարում Ֆրիդա Փինթոյի մազերը, Կիրա Նայթլիի այտոսկրերը, Կարա Դելվինի հոնքերը, Բլեյք Լավլիի քիթը և Սքարլեթ Յոհանսոնի շուրթերը, գրում է FederalPost-ը:










































