Շվեդիայի Լուլեո քաղաքում նախապատրաստվում է երաժշտական ծրագիր, որի առանձնահատկությունը կլինի այն, որ երաժիշտները կնվագեն սառցե գործիքներով` հաղորդում է ITAR-TASS-ը:
Այժմ ընթանում է մեծ հարթակի շինարարությունը, որը նախատեսված է 160 հանդիսատեսի համար: Նախագծի հեղինակը լեգենդար քանդակագործ Թիմ Լինհարթն է, ով արդեն 30 տարի սառույցից քադակներ է պատրաստում:
Երաժշտական ծրագիրն իր մեջ ներառում է ինչպես ժողովրդական ստեղծագործություններ, այնպես էլ ժամանակակից երաժշտություն: Շոուն, որի տոմսի արժեքը կլինի շուրջ 44 դոլար, կմեկնարկի դեկտեմբերի 28-ին և կտևի մինչև ապրիլի 6-ը:








































