Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կրտսեր քույրը` Փիփա Միդլթոնը, պատրաստվում է շուտով ամուսնանալ: Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, այս մասին հայտնի է դարձել թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրից:
Պարզվել է, որ Փիփան նշանադրվել է Նիկո Ջեքսոնի հետ: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել դեռևս ամռանը, Ուիմբլդոնից առաջ: Երիտասարդները որոշել են այդ իրադարձությունը գաղտնի պահել, քանի որ չեն ցանկացել շեղել մամուլի ուշադրությունը Քեյթի ծննդաբերությունից:
Ըստ աղբյուրի՝ Փիփան և Նիկոն իրենց նշանադրության և առաջիկա հարսանիքի մասին պաշտոնապես կհայտարարեն դեկտեմբերի 13-ին:













































