Իրանին և Սաուդյան Արաբիային հրավիրել են մասնակցելու Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովին` հաղորդում է The Daily Star-ը:
Բացի այս երկու երկրներից, հրավեր է ստացել ևս 30 երկիր:
Հաղորդվում է, որ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ մոտ հինգ րոպե կունենա համաժողովում ելույթ ունենալու համար: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակություն բաղկացած կլինի 9 մարդուց:
«Ժնև-2» համաժողովին Իրանի և Սաուդյան Արաբիայի մասնակցության հարցը երկար ժամանակ վիճելի էր :








































