Finlandia Vodka Cup բարմենների միջազգային մրցույթին արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում է նաև Հայաստանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցում է 20 բարմեն, որոնք բոլորն էլ կստանան հավաստագրեր, իսկ հաղթողը կստանա Լապլանդիայի Finlandia Winter Experience ուղեգիր:
Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին առաջին անգամ պատրաստված կոկտեյլներ, որոնց ստեղծման համար անհրաժեշտ եղավ գործի դնել իրենց երևակայությունն ու հմտությունը:
Ժյուրիի գնահատմամբ՝ հաղթեց Հովիկ Աթանեսյանը, ով էլ, որպես մրցանակ, կստանա Լապլանդիա մեկնելու ուղեգիր:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































