Thursday, 04 06 2026
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի տված հրահանգը վերաբերել է նաև ԲՀԿ-ին

Այսօր ավարտվեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք կարևորագույն օրինագծեր, այդ թվում` 2014թ. բյուջեի նախագիծը: Եվ այսօրվանից արդեն թե խորհրդարանականները, թե կառավարությունն իր անդամներով կարող են գնալ «վաստակած» հանգստի ու պատրաստվել ամանորյա տոներին:

Խորհրդարանական մեծամասնությանը՝ հանրապետականներին ու նրանց կառավարությանը այդ հնարավորությունը ընձեռեցին ոչ իշխանական խմբակցությունները և հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն իր ներկայացվածությամբ ու ազդեցությամբ ավելին է, քան «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» և ՀԱԿ-ը միասին վերցրած:

Բանն այն է, որ այս չորս խմբակցությունները դեմ քվեարկեցին թե բյուջեին, թե բյուջեի հետ կապ ունեցող մի շարք օրինագծերին՝ այդպիսով օգնեցին, որ ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների «կողմ» քվեարկությունները գերազանցեին իրենց «դեմ»-երին ու այդպիսով այդ նախագծերն ընդունվեին: Բայց եթե այդ չորս խմբակցություններն ընդհանրապես չմասնակցեին քվեարկությանը՝ բոյկոտեին այն, միգուցեև 2014թ. բյուջեի նախագիծը` իր հարակից օրինագծերով տապալվեր: Բյուջեի և հարակից օրենքները ընդունելու համար կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը տևեց 3 օր՝ դեկտեմբերի 10-12-ը, և այդ օրերին թե ՀՀԿ, թե ՕԵԿ խմբակցություններից մի շարք պատգամավորներ բացակայում էին նիստից:

Դավիթ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը, Հովհաննես Սոֆոյանը, Մհեր Շահգելդյանն այս երեք օրերին չկային: Չկար նաև գեներալ Մանվել Գրիգորյանը, ով, ինչպես հայտնի է, արդեն մեկ ամիս է, ինչ բուժման նպատակով գտնվում է Ֆրանսիայում: ԱԺ գրեթե չի գալիս նաև ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը, ով թեև ՀՀ ԱԺ պատգամավոր է, բայց նույնպես շատ քիչ է լինում Հայաստանում: Այնպես որ, եթե ոչ իշխանական խմբակցությունները լավ և սկզբունքային աշխատանք իրականացնեին, չէր բացառվում, որ բյուջեի նախագիծը չընդունվեր:

Այդ երկու խմբակցությունները միասին ունեին 76 պատգամավոր, բայց երկուշաբթի և երեքշաբթի օրերին ներկա էին լինում առավելագույնը 60 պատգամավոր: Իսկ կոնկրետ բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն բերման էր ենթարկել իր այն բոլոր պատգամավորներին, ովքեր հանրապետությունում էին: Այդ քվեարկությունն ապահովելու համար անգամ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ ԳՄ նիստում հատուկ կարգադրել, որ անպայման ապահովեն իրենց պատգամավորների ներկայությունը: Արդյունքում երեկ կոալիցիոն կուսակցություններից ներկա էին 64 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 66 պատգամավորի քվեարկություն: Եթե ոչ իշխանական խմբակցությունները իսկապես ցանկանային տապալել այս կառավարության գործունեությունը, բյուջետային քվեարկությունները դրա համար բավականին հարմար առիթ էին: Իսկ եթե ՀՀԿ-ի համար երեկ բյուջեի քվեարկությունն ինչ-որ կերպ հնարավոր էր ապահովել, քանի որ անկախ համարվող Արայիկ Գրիգորյանին ու Էդմոն Մարուքյանին դժվար կլիներ համոզել քվեարկությանը չմասնակցել, դրան նախորդող երկու օրերին քվեարկությունները շատ ազատ հնարավոր էր տապալել:

Ինչպես նշեցինք, անցած երկու օրերի քվեարկություններին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին առավելագույնը 60 պատգամավոր էին կարողանում ապահովել, և եթե նրանց միանային նաև Է. Մարուքյանն ու Ա. Գրիգորյանը, միևնույն է` քվորում հնարավոր չէր լինի ապահովել: Եվ հատկապես անցած երկու օրերը շատ հնարավոր էր խորհրդարանում տապալել կառավարության ծրագրերը: Եթե անգամ այդ օրերին տապալեին բյուջեի հարակից օրինագծերը, բյուջեի տապալումը կհետևեր դրանց: Իսկ եթե բյուջեի ընդունումը տապալվեր, ապա կառավարությունից ու ՀՀԿ-ից շատ ավելի հեշտ կլիներ հրաժարականներ պահանջելը: Դա իշխանության մոտ ճգնաժամային իրավիճակ կառաջացներ ու ներքաղաքական պայքարին նոր լիցք կհաղորդեր: Մինչդեռ այս 4 խմբակցությունները միասին սուր քննադատության ենթարկեցին թե՛ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», թե՛ Կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ անցկացնելու և թե՛ մի քանի այլ աղմկոտ օրինագծերը, սակայն իրենց «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկություններով նպաստեցին դրանց ընդունմանը:

Ու քանի որ այս 4 խմբակցությունների մեջ գերիշխող է ԲՀԿ-ի կարծիքը, ապա տվյալ դեպքում որոշիչ էր լինելու հենց այդ խմբակցության դիրքորոշումը: Քվեարկություններին այդ 3 խմբակցությունների մասնակցել-չմասնակցելը էական չէ, եթե նրանց չի միանում ԲՀԿ-ն: Իսկ այդ կուսակցությունը առիթը բաց չի թողնում սուր քննադատելու կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, տարբեր ձևերով նրանից հրաժարական պահանջում, սակայն այս հարցում չկարողացավ այնքան սկզբունքային լինել, որ տապալեր նրանց ներկայացրած թիվ մեկ ծրագիրը՝ բյուջեն իր հարակից օրենքներով: Նրանց այդ քայլերից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ ԳՄ նիստում Ս. Սարգսյանի հրահանգը վերաբերել է նաև այդ կուսակցությանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում