«Օդնոկլասնիկի» սոցցանցում հայտնվել է անվճար առցանց կինոթատրոն: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այդ մասին հայտարարել է Mail.Ru Group-ի փոխնախագահ Իլյա Շիրոկովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում՝ նշելով, որ ներկայում մտադիր են շարժվել օգտատերերի համար անվճար մոդելով: Նրա խոսքով՝ այժմ «Օդնոկլասնիկին» առաջարկում է 30 սերիալ կամ 10 հազար սերիա:
Դրանց թիվը ծրագրվում է մինչև տարեվերջ ավելացնել: «Մենք շարունակում ենք բանակցություններ վարել հեղինակային իրավունքների տերերի հետ և մինչև տարեվերջ նոր ֆիլմեր կավելացնենք»,- նշել է նա:
Նշենք, որ սերիալների շարքում է նաև Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ «Վերջին Մոհիկյանը» սերիալը: Հասանելի են նաև ժամանցային հաղորդումներ:








































